Մարտի 12-ից 14-ը Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ սամբոյի պատանիների եւ երիտասարդների Հայաստանի առաջնությունը` մասնակցությամբ ՀՀ եւ ԼՂՀ մարզադպրոցների, մարզական ակումբների, կազմակերպությունների, հավաքականների 206 մարզիկների:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացրել են, որ 1992-93թթ. ծնված սամբիստները մասնակցել են մրցումների 10 քաշային կարգերում, իսկ 1990-91թթ. ծնվածները՝ 8 քաշային կարգերում։

Պատանի հաղթողներին շնորհվել են հավաստագրեր՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից, իսկ երիտասարդներին՝ նաեւ մեդալներ։