Օգոստոսի 26-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհատել է Կեմերովոյում ընթացող վառելիքա-էներգետիկական համալիրի եւ բնապահպանական անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի համար: Զրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում Պուտինը եւ Քեմերոնը հիմնական ուշադրություն են դարձրել Սիրիայի իրադրությանը` Դամասկոսի մոտ քիմիական զենք կիրառելու մասին լրատվամիջոցների տարածած լուրերի համատեքստում:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ին կայանալիք G20-ի գագաթաժողովին վերաբերվող հարցեր:




























