«Յունիբանկի» վարկային պորտֆելը 31.07.13թ. դրությամբ կազմել է ավելի քան 102 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 38 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 37%-ը:
Այսօր «Յունիբանկի» բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:
Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով «Յունիբանկն» առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Ինչպես եւ հուշում է վարկի անվանումը, բանկը չի պահանջում գրավ: Բավարար է հաճախորդի դրական վարկային պատմությունը եւ երկու երաշխավորի առկայությունը: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:
Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում «Բիզնես-ստանդարտ» վարկը, որը շահավետորեն առնձնանում է մարման երկար ժամկետով` մինչեւ 10 տարի: Այդ կերպ բանկը ձգտում է մեծացնել վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բիզնեսի համար: «Բիզնես-ստանդարտ» վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին եւ իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչեւ 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:
Վարկերի վաղաժամկետ մարումը «Յունիբանկում» թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել «Յունիբանկի» 45 մասնաճյուղերից ցանկացածին:



























