Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ապուշ չէր, որ Դամասկոսի մոտ՝ քիմիական զենքի կիրառման հետաքննություն վարող հանձնաժողովից 5 կմ այն կողմում քիմիական զենք կիրառեր: Նման տեսակետ է հայտնել Սիրիայում քրդերի խոշորագույն կազմակերպության՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Սալիհ Մուսլիմ Մուհամեդը:

Նա չի հավատում, որ Ասադը կարող էր նման զենք կիրառել այն ժամանակ, երբ գիտակցում է, որ գրեթե հաղթել է քաղաքացիական պատերազմում, գրում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Քաղաքական գործիչը ենթադրում է, որ քիմիական հարձակումը միջազգային արձագանք հրահրելու նպատակ ուներ: Նա հավելել է, որ եթե հանկարծ ՄԱԿ-ի տեսուչները պարզեն, որ քիմիական հարձակման թիկունքում Ասադը չէ, այլ գրոհայինները, այդ մասին իսկույն կմոռանան: