Լեռնային Ղարաբաղում ավարտվել է 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-ին։
16 մանդատների համար մեծամասնական ընտրակարգով մտադիր են պայքարել 46 քաղաքացիներ, իսկ 17 տեղերի համար՝ 4 կուսակցություններ. «Ազատ հայրենիք», Արցախի դեմոկրատական եւկոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ ՀՅԴ-ն։
Այս խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փոփոխված ընտրական օրենսգրքի համաձայն։ Ըստ լրացումներից մեկի՝ պատգամավորների թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել։ Փոխվել է նաեւ ընտրական գրավի չափը. կուսակցությունների համար այն կազմում է 500 հազար դրամ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների համար՝ 100 հազար դրամ։ Մինչեւ ապրիլի 8-ը կուսակցությունները եւ առանձին թեկնածուները պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Իսկ գրանցումը տեղի կունենա ապրիլի 13-ից 18-ը։



















