«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ դիմել է կառավարությանը, որպեսզի Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին այս տարվա ընթացքում փոխհատուցվեն ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդները։
Ինչպես խորհրդարանում հայտարարել է ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը հավանություն է տվել այս նախաձեռնությանը, եւ Ֆինանսների նախարարությանը հանձնարարական է տրվել 2010թ. բյուջեի օրենքում համապատասխան փոփոխություններ անել։ Նրա խոսքով, վետերանների փոխհատուցման համար կծախսվի 800-900 մլն դրամ։
Նշենք, որ Հայաստանում ներկայումս բնակվում է Հայրենական Մեծ պատերազմի շուրջ 4000 վետերան։



















