Իսրայելը եւ ԱՄՆ-ը ջանքեր են գործադրում Արեւելյան Երուսաղեմում բնակարանաշինության պատճառով ստեղծված լարված իրավիճակը հարթելու համար։
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չնայած վերջին տարաձայնություններին, էական ճգնաժամ երկկողմ հարբերություններում չի տեսնում։ Նրա խոսքով, ԱՄՆ եւ Իսրայելն ամուր կապերով են կապված։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատասխանել էՔլինթոնի հայտարարությանը։ Նա նշել է, որ բարձր է գնահատում եւ երախտագիտությամբ է ընդունում պետքարտուղարի ջերմ խոսքերը։ Նաթանյահուն ընդգծել է, որ հատուկ կարեւորություն են ներկայացնում Վաշինգտոնի պարտականությունները Իսրայելի անվտանգության պահպանման հարցում։
Ընդ որումը, Քլինթոնը կրկնել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած եւ հիասթափված է Արեւելյան Երուսաղեմում բնակարանաշինությունը շարունակելու Իսրայելի որոշումից։ Նրա խոսքով Վաշինգտոնը ակտիվ բանակցություններ է տանում, որպեսզի իսրայելցիները եւ պաղեստինցիների խաղաղության բանակցություններ սկսեն։
Քլինթոնը զանգահարել է Նաթանյահունին, որպեսզի համոզվի, որ Իսրայելը պատրաստ է պաղեստինցիների հետ խաղաղության բանակցությունների վերսկսմանը։ Պետքարտուղարության պատասխանատու աշխատակիցը հաղորդել է, որ չորեքշաբթի պետքարտուղարը սպասում է Իսրայելի վարչապետի պատասխան զանգին։



















