Թուրքական բանակը մարտի 15-ից սկսած մինչ օրս գնդակոծում է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը օգտագործում է հրետանի եւ օդուժ։

Հիշյալ գործակալությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքական զինված ուժերը անցել են թուրք-իրաքյան սահմանը, ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թուրքական ուժերը ստիպված ետ են քաշվել սահմանից այն կողմ եւ սկսել Kobra տիպի ուղղաթիռներով եւ հրետանիով գնդակոծել քրդական դիրքերը։