Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, շնորհավորելով ադրբեջանցի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, հայտարարել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, եւ ադրբեջանական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հետ նվաճելու տարածքները: «Ադրբեջանն իրավունք ունի հետ վերադարձնել հայերի կողմից նվաճված հողերը ցանկացած գնով: Դա մեր իրավունքն է: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք օգտագործել եւ ռազմական ուժը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Դա մեր սուվերեն իրավունքն է: Միջազգային-իրավական նորմերը եւս մեզ նման հնարավորություն ընձեռում են: Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Ազդեցիկ միջազգային կազմակերպությունների որոշումներն ու բանաձեւերն արտացոլում են Ադրբեջանի դիրքորոշումը»,- ըստ «Բաքիլիլար.ազ»-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: