ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, օգոստոսի 4-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: