Բարաք Օբաման կարող է հարվածել Սիրիային առանց ԱՄՆ Կոնգրեսի հանաձայնության: Այդ մասին հաղորդել է Fox news հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետական դեպարտամենտում առկա իրենց բարձրաստիճան աղբյուրին:Հեռուստաալիքը նշում , է որ ինքը ԱՄՆ նախագահը հիշեցրել է՝ ինքը ինքնուրույն գործելու իրավասություններ ունի, գրում է «Էխո Մոսկվի»-ն:

Նախօրեին Օբաման, վկայակոչելով հետախուզմանը, հայտնել է Սիրիայում ռմբակոծությունների անհրաժեշտության մասին: Ընդ որում նա խնդրել է Կոնգրեսի աջակցությունը: Սպասվում է, որ պառլամենտականներն այս հարցը կլուծեն սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ վերադառնան արձակուրդից: