Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին` Իջեւան տանող ուղեմասում, օգոստոսի 31-ի երեկոյան, «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-3302»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























