Հայաստանի տարածքում, օգոստոսի 30-ից  սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  35  դեպքից բացահայտվել է 31-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, իսկ  խուլիգանության` 1 եւ խարդախության 11 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 6 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել մարմնական վնասվածք հասցնելու`3 եւ  գողության 5 դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 27 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: