Ոստիկանության  Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում անասնագոմ է այրվում:

Պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 17.20-ի սահմաններում,  8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը` 150 հակ:

Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության 1 մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին:

Նյութական վնասը կազմում է 150.000 դրամ:

Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային տեսչություն: