Այսօր՝ մարտի 18-ին, Մոսկվա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Հինգշաբթի նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես լրագրողներին ավելի վաղ հայտնել էր Լավրովը, երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն ռազմավարական հարձակողական սպառազինությանն առնչվող հարցեր։

Մարտի 19-ին պետքարտուղարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ «քառյակի» հատուկ ներկայացուցիչ Թոնի Բլերի հետ կմասնակցի մերձավորարեւելյան «քառյակի» նախարարական խորհրդակցությանը։