Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մարշալ Ժուկովի պողոտայի տների բնակիչները, որ տարհանվել էին նախօրեին այդ փողոցում Մեծ Հայրենականի ժամանակներից մնացած 900 արկերի հայտնաբերման պատճառով, վերադարձել են իրենց տները:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ մայրաքաղաքային վարչությունը, բնակչության շրջանում խուճապ չի առաջացել:
Տեղում արկերի հայտնաբերման աշխատանքներն ավարտվել են, բոլոր արկերը տեղափոխվել են Մերձմոսկվայի պոլիգոն:
Վերջին տվյալներով, ինչպես հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը», հայտնաբերվել է 916 արկ, որոնցից 40-ը պայթուցիկներ են ունեցել:
Փորձագետների խոսքով, այդ արկերի ընդհանուր հզորությունը կազմել է կես տոննայից ոչ պակաս: Նման հզորության պայթյունը կարող էր ոչնչացնել մոտակա երկու հինգհարկանի շենքերը:



















