Կարեն Թամազյանը կնշանակվի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար; Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում:

Ներկայում Կ. Թամազյանը աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է, մինչ այդ ղեկավարել է նախարարության լիցենզավորման գործակալությունը:

Հիշեցնենք, որ աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Շահնազարյանն այդ պաշտոնից ազատվել է այս տարվա մայիսին: