Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանը նշանակվելու է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի դիվանագիտական աղբյուրները:

Այս տեղեկությունը չհաջողվեց  ճշտել անձամբ Հրայր Կարապետյանից: Նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ ավելի վաղ նրա հեռախոսին պատասխանել էր որդին, ով ասել էր, որ ինքը նման տեղեկոթյուն չունի, հայրն էլ հեռախոսը թողել է տանը: