Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երեւանի Դավթաշեն թաղամասում եւ շքեղ ավտոմեքենա գնել` Mitsubishi մակնիշի: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մենք դեմ ենք ուսման վարձերի անօրինական թանկացմանը» նախաձեռնող խումբը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Իսկ մեկ ամիս առաջ նա գնել է արդեն երկրորդ ավտոմեքենան Prado մակնիշի` 10 MM 333 համարանիշով: Հարց է առաջանում թե այդ երիտասարդը ինչ գումարներով է նման մեքենաներ եւ առանձնատուն գնում: Իսկ երբ ԵՊՀ ռեկտորը բարձրացնում է ուսման վարձավճարները եւ հայտարարում, որ դարանք ուղղվելու են դասախոսներին, միգուցե հենց սա էլ ի նկատի ունեն: ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը ԵՊՀ գնումների հանձնաժողովի նախագահն է, զբաղված է չարաշահումներով եւ ունի արտոնյալ կարգավիճակ: Այս երիտասարդին են պատկանում ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես՝ սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր եւ այլն: Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է աշխատում նաեւ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ` հայտնի ձեւերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ  նաեւ ընթացիկ քննական շրջաններում` օգտագործելով ռեկտոր Արամ Սիմոնյանի անունը: Ուսման վարձերի անօրինական թանկացման դեմ պայքարողներս պետք է բարձարցնենք նման կոռումպացված ԵՊՀ չինովնիկի աշխատանքից հեռացնելու հարցը, որպեսզի սրա նմանները չշարունակեն նպաստել վարձերի թանկացմանը` իրենց գրպանները լցնելու նպատակով: Սեպտեմաբերի 2-ին ԵՊՀ-ի մոտ ընդդեմ ուսման վարձերի թանկացման   ակցիայի ժամանակ մասնակիցները բարձրացրեցին նաեւ կոռումպացված աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հրաժարականի հարցը»: