Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 2-ին, ժամը 14.20-ին, տներից մեկից բերման են ենթարկել 42-ամյա Գագիկ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: