Ադրբեջանը երկար ժամանակ չէր ընդունում ԼՂ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքները եւ եթե հիմա Բաքուն վերջապես, դրանք ընդունել է որպես բանակցությունների հիմք, ապա դա միայն կարելի է ողջունել: Այս մասին Երեւանում Սլովակիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը:

«Սակայն Բաքվից հնչող հայտարարություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը ընդունում է մադրիդյան սկզբունքները վերապահումներով եւ այդ վերապահումներն ավելի շատ են, քան բաքվի համար ընդունելի դրույթները եւ դրանք էլ կապված են հիմնականում հակամարտության հետեւանքների վերացման հետ: Իսկ իր համար ընդունելի դրույթները Ադրբեջանը այնպես է խեղաթյուրում, որ դրանց սկզբնական էությունը փաստացի վերանում է»,- նշել է ԱԳ նախարարը:

Նա տեղեկացրեց, որ կողմերը շարունակում են աշխատանքային առաջարկություններ անել Մադրիդյան սկզբունքների շուրջ: «Ինչ վերաբերում է փաստաթղթի վերաբերյալ Բաքվի հայտարարություններին, ապա դա ուղղակի ծխածածկույթ է»,- նշել է Է. Նալբանդյանը, ընդգծելով, որ հայկական կողմը շարունակում է ընդունել մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք:

Անդրադառնալով Փարիզում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ իր հանդիպմանը, Նալբանդյանը այն կառուցողական է որակել: