Ֆրանսիայում 89 տարեկան հասակում մահացել է ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մայրը՝ Աննա Գելմանը: Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ձեռնարկատիրոջ ընտանիքին: Կնոջ մահվան պատճառները չի հաղորդվում:
Գելմանը լաբորանտ էր աշխատում ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտում եւ ամուսնացած էր տոմսկցի ինժեներ Աբրահամ Բերեզովսկու հետ, հայտնում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ 67-ամյա գործարար Բորիս Բերեզովսկին մարտի 23-ին մահացած էր հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի իր առանձնատանը: Հանգուցյալի մարմնին բռնության կամ դիմադրության հետքեր չէին հայտնաբերվել: Կատարվածի հիմնական վարկածն ինքնասպանությունն է:




























