Ռումինացի նախկին բանտապետին ցեղասպանության մեղադրանք են ներկայացրել: Ռումինիայում ցեղասպանության մեղադրանքով գործեր չէին քննվել սկսած 1989թ.-ից, երբ դատապարտվել եւ մահապատժի էր ենթարկվել երկրի նախկին նախագահ Նիկոլայ Չաուշեսկուն:
Ըստ քննության վարկածի՝ 88-ամյա Ալեքսանդր Վիշինեսկուն, որը 1956-1963թթ. ղեկավարել է Ռիմնիկու-Սերատ բանտը, պատասխանատու է բանտարկյալների մահվան համար: Մեղադրյալն արդեն ցուցմունքում նշել է, որ սոսկ հրամաններ է կատարել: Եթե Վիշինեսկուն մեղավոր ճանաչվի, նրան ցմահ բանտարկություն է սպառնում, հայտնում է «lenta.ru»-ն:
Սկզբնապես Վիշինեսկուի գործով զբաղվում էր Ռումինիայում կոմունիստական հանցագործությունների հետաքննության ինստիտուտը, ինչպես նաեւ լրագրողները: Մամուլում նաեւ տեղեկություններ էին հրապարակվել, որ 1946թ. Վիշինեսկուն այն դահիճներից մեկն է եղել, որոնք գնդակահարել էին դատապարտված ռումինացի ֆաշիստ բռնապետ Իոն Անտոնեսկուին:
Ռիմնիկու-Սերատ բանտում 1947թ. ռումինական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ են նստած եղել: 1963թ. բանտը փակվել էր:





























