Lufthansa ընկերության աշխատակիցները վճռել են ժամանակից շուտ վայրէջք կատարել, քանի որ օդանավում տհաճ հոտ է տարածվել: Ֆրանկֆուրտից Ստոկհոլմ թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կոպենհագենում: Դա տեղի էր ունեցել թռիչքից 15 րոպե անց: Արդյունքում 129 ուղեւորներ վերագրանցվել են այլընտրանքային չվերթների համար:
Օդանավը մանրազնին հետազոտելով՝ Lufthansa-ի աշխատակիցները եզրակացրել են, որ գարշահոտությունը վերջերս փռված գորգից է եկել: Հայտնի չէ, թե ինչու էր դրանից այդքան տհաճ հոտ գալիս: Արդյունքում չվերթի ուղեւորները Ֆրանկֆուրտ են ժամանել երեք ժամ ուշացմամբ, հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով Telegraph-ը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ավիաընկերությունը խնդիրներ է ունենում անհեթեթությունների պատճառով: Օրինակ՝ Air India ընկերության օդաչու Սմիրիթի Թրեհանը հրաժարվել էր Մումբայից Դելի թռչել, քանի որ ավիափոխադրողի ղեկավարությունը կասեցրել էր Ջոդհփուրում նախատեսված կանգառը: Բանն այն է, որ կինը նախօրոք պատվիրել էր տեղական հայտնի սոխով քաղցրաբլիթներ, որը նրան պետք է հանձնեին Ջոդհփուրում:



























