Թայվանում կայացվել է սերիական բռնացողի դատավճիռը, որն իր բնակարանում պահում էր կանանց նկատմամբ իր ոտնձգությունների տեսագրությունները: 24 մարդ պաշտոնապես տուժող է ճանաչվել, սակայն գործի շրջանակում ընդգրկված են եղել հիսունից ավելի կանայք:
Թայբեյի շրջանային դատարանի որոշմամբ՝ 28-ամյա Ջասթին Լին, որին մամուլում անվանում են «մեկանգամյա փլեյբոյ», ճաղերի հետեւում կանցկացնի 22 տարի եւ չորս ամիս: Նա նաեւ 14,25 մլն թայվանական դոլար կվճարի (մոտ 611,5 հազար ԱՄՆ դոլար)՝ որպես տուժածների տասներկու հայցերի համար փոխհատուցում:
Գործի նյութերից հետեւում է, որ Ջասթին Լին տուժածներին թունավորել է ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքներով, իսկ հետո բռնաբարել՝ այդ ամենը տեսագրելով: Նրա տան խուզարկության ժամանակ առգրավել են 25 գբ տեսանյութեր, որոնք գործի ապացույցներն են դարձել: Գրեթե բոլոր տեսագրությունները կատարվել են Ջասթինի սեռական զուգընկերուհիների ցանկությանը հակառակ:
NEWSru.com-ը պարզաբանում է, որ Ջասթին Լին խոշոր գործարարի որդի է: Անցյալ տարի ոսկի երիտասարդության այդ ներկայացուցչի գործը մեծ իրարանցում էր առաջացրել Թայվանի հասարակության շրջանում: Այն ժամանակ մամուլը գրել էր, որ նրա զոհ էին դարձել նույնիսկ դերասանուհիները եւ մոդելները:



























