Անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից սեպտեմբերի 2-ին, Երեւանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա ինքնությունը հայտնի է, նա Անուշ Սամվելի Բոյախչյանն է, ով աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ճանապարհային ոստիկանությունից: Տուժածը Բաշինջաղյան 8 շենք բնակիչ է, սակայն վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել եւ դեռ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը, սեպտեմբերի 2-ին, Երեւանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկան: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ աղջիկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: