Սեպտեմբերի 3-ին եգիպտական դատարանը «Մահմեդական-եղբայրներ» շարժման 11 անդամների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ նախորդ ամիս Սուեզ քաղաքում հակակառավարական ակցիաների մասնակցելու պատճառով:

Նրանք մեղադրվում են 2013թ օգոստոսի 14-ին Սուեզ քաղաքում անկարգությունների ընթացքում զինծառայողների նկատմամբ զենք եւ բռնություն կիրառելու մեջ:

Իսլամիստական կազմակերպության եւս 45 ներկայացուցիչներ պատժվել են 5 տարի ազատազրկմամբ: 8 մարդ անմեղ է ճանաչվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ժողովրդական դժգոհության արդյունքում եգիպտական բանակը օգոստոսի 3-ին պաշտոնանկ էր արել նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ երկրում անցումային շրջան հայտարարելով: Նախագահը գրեթե անմիջապես ձերբակալվել էր: Իսլամիստների կողմնակիցների հերթական արյունալի բողոքները Եգիպտոսում հերթական ճգնաժամի պատճառ են դարձել: