Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա Պավլիկ Հ.-ն, որը հիվանդանոցում եւ  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիքից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին պարզվել է, որ Պավլիկ Հ.-ն վնասվածքները ստացել է սեպտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բաց հանքում, աշխատանքի ժամանակ, իրեն  ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով՝ շրջադարձի ժամանակ ճանապարհի փլվելու եւ ավտոմեքենան շրջվելու հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Պավլիկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է քննություն: