Պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո  սեպտեմբերի 3-ին սահմանագոտում հանկարծամահ է եղել Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ալիկ Հայկի Ջանվելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:  NEWS.am-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայողը վարժությունից հետո իրեն վատ է զգացել տեղափոխել են հիվանդանոց, որից հետո կենսաբանական մահ է գրանցվել: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում է 2009թ-ից: