Թուրք-սիրիական սահմանին, թուրքական Հաթայ նահանգում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 6 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերից մեկը Թուրքիայի քաղաքացի է, մյուսները՝ սիրիացիներ:

Պայթյունի պատճառների եւ կոնկրետ վայրի վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Որոշ թուրքական հեռուստաալիքների ռեպորտաժներում նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հաթայում զինամթերքի պահեստի մոտ: Այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունը որոտացել է մետաղի ջարդոն տեղափոխող ավտոմեքենայում՝ սահմանի սիրիական կողմում: