Ռիչարդ III-ը ասկարիդ տեսակի ճիճու է ունեցել, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ կլոր որդերի ձվերի մնացորդները հայտնաբերվել են հանգուցյալ միապետի մարմնի որոշ հատվածների մնացորդներն ուսումնասիրելիս:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչի արդյունքում է մակաբույծները Ռիչարդ III օրգանիզմում հայտնվել: Նրանք ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ պատճառը վատ պատրաստված սննդամթերքն է եղել: Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, գիտնականների հետազոտությունը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միապետի հետնորդները պահանջում են նրան Յորքում թաղել:





























