Մեքսիկայի ոստիկանությունը որոնում է իրեն «Դիանա. ավտոբուսների վարորդների որսորդ» անվանող շիկահերին, որը, ենթադրաբար, արդեն երկու վարորդի է սպանել:

Քննության տվյալով, կինն ավտոբուսների վարորդներից վրեժ է լուծում սեռական ոտնձգությունների համար: Երկու տղամարդիկ էլ սպանվել են գլխին ստացած կրակոցից: Ականատեսների խոսքով՝ շիկահերը երկրորդ զոհին սպանելուց առաջ բացականչել է. «Տղաներ, դուք մտածում եք, թե շատ զիլ եք, այնպես չէ՞», հայտնում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով Guardian-ը:

Հանգստյան օրերին «Դիանա. ավտոբուսների վարորդների որսորդը» լրատվամիջոցներին էլեկտրոնային նամակ է ուղարկել:

«Ես եւ որոշ կանայք լուռ տառապել ենք, բայց այլեւս չենք կարող լռել: Մենք Մակիլաս գործարանի տարածքում երեկոյան հերթափոխի վարորդների սեռական բռնության զոհերն ենք: Ես մի քանի կանանց վրիժառության գործիքն եմ», -գրում է վրիժառուն: