Արքայադուստր Դիանան բավական անսովոր վարկանիշային ցուցակ է գլխավորել. այն հայտնիների ցուցակը, որոնց ամերիկացիները կցանկանային վերակենդանացնել:
Երկրորդ տեղում է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը: Հարցումն անցկացրել է ամերիկյան Vanity Fair ամսագիրը:
Լեդի Դիին հնարավորության դեպքում կվերակենդանացնեին հարցման մասնակիցների 35%-ը, Սթիվ Ջոբսին՝ 14%-ը: Երրորդ տեղում միաժամանակ Մայքլ Ջեքսոնն ու Ուիթնի Հյուսթոնն են՝ 11%-ով, հայտնում է NEWSru.com-ը:
Հորինված հայտնի հերոսներից հարցման մասնակիցներն ամենից շատ ցանկացել են վերակենդանացնել Ջեք Դոուսենին՝ «Տիտանիկ» ֆիլմում Լեոնարդո դի Կապրիոյի մարմնավորած հերոսին, որի համար քվեարկել է պատասխանողների 16%-ը:





























