Չինական ոստիկանությունը կասկածում է, որ 6-ամյա տղայի աչքերը կարող էր հանել նրա հորաքույրը, որը միջադեպից 6 օր անց ինքնասպան էր եղել:
Ջրհորը նետված եւ այդ կերպ ինքնասպան եղած կնոջ հագուստին հայտնաբերվել է տղայի արյունը, փոխանցում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով BBC-ին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին: Փոքրիկը գնացել է զբոսնելու, իսկ ժամեր անց ծնողները նրան աչքերը հանած են գտել:
Չինաստանում մարդկային օրգանների առեւտրով զբաղվողները հանել են վեցամյա տղայի աչքերը
Կա ենթադրություն, որ հանցագործությունը կարող էր կապված լինել մարդկային օրգանների ապօրինի առք ու վաճառքի հետ:



























