Երեւանի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ, սեպտեմբերի 3-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























