Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կ/մ-ին` Մարմարաշեն գյուղի տարածքում, սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենանէ բախվել է ճամփեզրին կայանված, վթարի ենթարկված  «ԳԱԶ-2705-222»  մակնիշի  բեռնատար  ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: