Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել եւ գողություն են կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 06.40-ին Իսահակյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Պ.-ին, որը նույն օրը, ժամը 06.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող  կրպակի ապակին կոտրելով՝ փորձել է գողություն  կատարել, սակայն հարակից  ռեստորանի պահակը նկատել եւ բռնել է նրան:

Կատարվում է հետաքննություն: