Ամերիկյան Ֆորթ Հուդ ռազմակայանում 13 ծառայակիցների սպանության համար մահապատժի դատապարտված ռազմական բժիշկ Նիդալ Հասանի մորուքը բռնի սափրել են: Այս մասին նշված է ԱՄՆ-ի ԶՈՒ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հասանն այժմ Քանզաս նահանգի Ֆորթ-Լիվենուորթ ռազմական բանտի մահապարտների խցում է: Բանտի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նրա վրա եւս պետք է տարածվեն բանտարկյալների արտաքին տեսքին  վերաբերող պահանջները, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հիշեցնենք, մորուք կրելու իրավունքը Հասանը վաստակել էր դատական կարգով: Գործը քննելուց առաջ դատարանը նրան ստիպել էր սափրվել, ամբաստանյալը բողոքարկել էր այդ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքարկումը:

Հասանին օգոստոսի 28-ին մահապատժի էին  դատապարտել: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 13 սպանություններում եւ  32 մահափորձերում: Հասանն ինքը հայտարարել էր, որ իր գործողություններով պաշտպանել է «Թալիբան» շարժմանը եւ Աֆղանստանի մահմեդականներին

 «Մենք՝ մոջահեդներս, կատարյալ մահմեդականներ չենք, ձգտում ենք  կատարյալ կրոն հաստատել: Ներողություն եմ խնդրում ցանկացած սխալների համար, որոնք արել եմ իմ նպատակին հասնելու համար»:

ԱՄՆ-ում դատում են ռազմական բժշկի՝ հանուն «կատարյալ կրոնի հաստատման» 13 մարդու սպանած

Հանուն «կատարյալ կրոնի» հաստատման 13 զինվորի սպանած մարդաստանին մահվան են դատապարտել