Փակ շուկայում կատարվող շինարարությունը հակասում է մեր օրենսդրությանը եւ ազգային արժանապատվության բոլոր կարգի պահանջներին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ մշակույթի նախարարությունը պահանջել էր, որ Փակ շուկայի սեփականատերը նախագիծ պետք է ներկայացնի եւ, որ  պետք է ամրացվի շինության քանդված հիմքերը, այնինչ սեփականատերն այդ պահանջները չի կատարել եւ երկու անգամ տուգանվել է:

«Հիմա մեր պահանջն է, որ եթե երկու անգամ տուգանվել է անօրեն գործունեության համար, նա պետք է զրկվի սեփականատիրոջ իրավունքից, փոխատուցի վնասը եւ հուշարձանը վերադարձվի հասարակությանը: Այդ հարցով բազմիցս դիմել ենք իրավապահ մարմիններին, վարչապետին, դատախազությանը, սակայն, ոչ մի հստակ պատասխան չենք ստացել: Ավելին դատախազությունն էլ  պատասխանել էր, թե հանցակազմ չկա»,- ավելացրեց Սաշիկ Քալաշյանը: