«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման եւ փականի փոխարինման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 15:00–ը դադարեցվելու է Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 2,4, Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 17 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:





























