Հայաստանի տարածքում սեպտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 6 դեպքից` 3-ը, իսկ խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 ավտովթար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























