Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռիի մարզային վարչության եւ Ստեփանավանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, բերման են ենթարկել միջպետական հետախուզման մեջ գտնվող, 33-ամյա Կարեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահների կողմից՝ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:





























