Աֆսղանստանում ձերբակալվել են 8 ոստիկաններ, որոնց կասկածում են Բագլան նահանգում 6  երեխաների կանխամտածված սպանության մեջ:

Ոստիկանները ձկնորսության են գնացել նռնականետով: Կրակոցներից մեկը շեղվել է իր նշանակետից եւ ուղղվել դեպի հակառակ ափ, որտեղ այդ պահին երեխաներ էին լողում: Պայթյունի արդյունքում 10-14 տարեկան 6 երեխաներ տեղում մահացել են, եւս երկուսը վիրավորվել են, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը զանգահարել է զոհվածների ընտանիքներին եւ նրանց իր ցավակցությունները հայտնել՝ հավաստիացնելով, որ մեղավորները կպատժվեն: