Ադրբեջանում դեռեւս չեն կարողանում հանգցնել «Բուլա-դենիզ» հանքավայրում տեղի ունեցած հրդեհը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, SOCAR-ի աշխատակիցները եւ ամերկյան Halliburton-ի Boots&Coots ծառայության աշխատակիցները ստուգել են հանքահորի ելանցքը: Հատուկ սարքերի միջոցով չափագրումներ են իրականցվել, ինչի արդյունքում պարզվել է, որ օրական հանքահորից դուրս է գալիս 2,5-3 մլն քմ գազ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում գազի արտահոսքը դադարեցնելու եւ վթարի հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ: