Երեւանի Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ, սեպտեմբերի 3-ին, մի խումբ երիտասարդներ վիճաբանել եւ հարվածներ են հասցրել իրար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հասցեից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Կ.-ին, 24-ամյա Վլադիմիր Մ.-ին, 23-ամյա Մարտին Հ.-ին, 23-ամյա Վաչիկ Գ.-ին, 22-ամյա Վահան Ա.-ին, 22-ամյա Հենրիկ Բ.-ին եւ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Տիգրան Խ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























