Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, սեպտեմբերի 3-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Երեւան քաղաքի Երեւանյան խճուղու սկզբնամասից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 38-ամյա Վարդան Հ.-ին, 35-ամյա Գարիկ Ա.-ին եւ 33-ամյա Երվանդ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երվանդ Գ.-ի կիսավարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` պահունակով` 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, եւ եւս մեկ փամփուշտ էլ գտնվում էր ատրճանակի մեջ` լիցքավորված վիճակում, իսկ Գարիկ Ա.-ի վարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել եւ առգրավվել է 19.5 սմ ընդհանուր երկարությամբ, ֆիքսված փականով դանակ, շեղբի երկարությունը` 8.5 սմ, լայնությունը` 2.5 սմ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:




























