Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը կազմակերպել դպրոցի աշակերտական եւ ուսուցչական անձնակազմի տարահանումը, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ եւ ՓՋ սակրավորական խմբերը:

Տեղում հայտնաբերվել է TM-57 տիպի հակատանկային արկ (2 հատ), ամոնիտ (38 հատ), 75 գրամանոց տրոտիլե գլանակներ (12 հատ), ոչ ստանդարտ տրոտիլե գլանակներ (3 հատ), ազդանշանային փամփուշտ (8 հատ), KD8A տիպի ճայթիչ-հրապայթիչ (3 հատ), AK-74 տիպի ինքնաձիգի փամփուշտ (27 հատ), AKM տիպի ինքնաձիգի փամփուշտ (2 հատ) եւ ТОЗ-8 տիպի ինքնաձիգի փամփուշտ (53 հատ):

Սակրավորները զենք-զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: