Ախալցխայի Հայկական, վրացական եւ հրեական գերեզմանատներում ընթանում են պարիսպների եւ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, հաղորդում է akhaltskha.net-ը:

Նախագիծն իրականացվում է Ախալցխայի Գամգեոբայի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակներում, որի համահեղինակն է գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանը:

Ներկայումս քաղաքի հայկական գերեզմանատանը տարվել են նոր ջրի խողովակներ եւ մոտ ապագայում պետք է տեղադրվեն հաշվառման սարքեր, ինչից հետո ջուրը միացվելու է խողովակներին:

ԸՆթանում են ճանապարհի հարթման աշխատանքներ, որին հետեւելու է գերեզմանատան պարիսպների վերանորոգումը:

Ախալցխայի շրջանի Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանի խոսքերով` քաղաքի հայկական գերեզմանատան պարիսպները չեն վերանորոգվել մոտ 60 տարի, ինչի պատճառով որոշակի տեղերում պետք է տարվեն վերանորոգման աշխատանքներ: