Հայաստանի Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքն սահմանված ժամկետում ներկայացրել են իրենց հայտերը՝ թիվ 38 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու համար:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը թիվ 38 ընտրատարածքում 2013 թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ ս.թ. սեպտեմբերի 4-ը` ժամը 18:00-ն:





























