Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ ԷրդողանըՌուսաստան գնալուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե Թուրքիան պատրաստ է Սիրիայի դեմ ցանկացած կոալիցիայի մեջ մտնել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե անհնար է հետեւել թե ինչպես են Ասադի զորքերը քիմիական զենքով կոտորում երեխաներին։
«ԱՄՆ-ը Սիրիայի հարցում լուրջ քայլերի մտադրություն ունի, մենք նույնպես ունենք նման մտադրություն։ Մենք ասել ենք, որ այս պահին Սիրիայի դեմ ցանկացած կոալիցիայի պատրաստ ենք միանալ»,-ասել է Էրդողանը։





























